Սպիտակ տունը Սնոուդենին կոչ է արել կանգնել ամերիկյան դատարանի առաջ
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի դատարանի առաջ։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդվարդ Փրայսը։
Նրա խոսքերով՝ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել. Սնոուդենը մեղադրվում է գաղտնի տեղեկատվության բացահայտման մեջ, հետևաբար պետք է վերադառնա ԱՄՆ, որտեղ նրանով կզբաղվի արդարադատությունը։
Ավելի վաղ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան Մոսկվայում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը պատրաստ է գնալ ԱՄՆ, եթե երաշխավորվի օրինական և անկոմնակալ դատավարություն։
Սնոուդենը լրագրողներին է հանձնել ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների գործունեության մասին գաղտնի փաստաթղթերը։ Նյութերում նշվում է ինչպես ամերիկացի, այնպես էլ համաշխարհային առաջնորդների հեռախոսազրույցների զանգվածային գաղտնալսումների և էլեկտրոնային նամակագրության լրտեսման մասին։
ԱՄՆ–ում Սնոուդենին սպառնում է 30 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք՝ Սնոուդենը Մոսկվա է ժամանել Հոնկոնգից 2013թ. հունիսին։ Արդեն 2014թ. օգոստոսից նրան ՌԴ տարածքում մշտական բնակության թույլտվություն է տրվել։

7or.am