ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները չեն բացառում Արևմուտքի խիստ արձագանքը մինսկյան պայմանավորվածությունների խախտման դեպքում։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատըՕբամայի, Օլանդի և Մերկելի հեռախոսազրույցից հետո։
Բանակցությունների մասնակիցները մեկ անգամ ևս շեշտել են Ուկրաինայի արևելքի ճգնաժամի կարգավորումը փետրվարի 12–ին ընդունված մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա։
Առաջնորդները հիշեցրել են նաև գործող պատժամիջոցների և մինսկյան պայմանավորվածությունների ողջ փաթեթի իրագործման կապը. միջազգային հանրությունը խստորեն կարձագանքի դրանց խախտմանը։
Բանակցությունների ժամանակ շեշտվել է նաև ԵԱՀԿ–ի կարևոր դերը սկսված գործընթացի մոնիթորինգի հարցում՝ հրադադարին և ծանր զինտեխնիկայի հետքաշմանը հետևելը։
Կողմերն ընդգծել են, որ կշարունակեն աջակցությունն Ուկրաինային երկրի տնտեսությունը վերականգնելու համար։
Արևմուտքը խստորեն կարձագանքի մինսկյան պայմանավորվածությունների խախտմանը
ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները չեն բացառում Արևմուտքի խիստ արձագանքը մինսկյան պայմանավորվածությունների խախտման դեպքում։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը Օբամայի, Օլանդի և Մերկելի հեռախոսազրույցից հետո։

7or.am