Կարծիք

04.03.2015 07:57


«Փող չկա, ժամանակն էլ կանգ է առել...»

«Փող չկա, ժամանակն էլ կանգ է առել...»

Մարդկային պատմություն...

Նա կանգնեցրեց ժամանակը...

Կիրակի օրվանից ժամանակը կանգ է առել Ուելսի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Սվանզիում: 250 հազար բնակչություն ունեցող այդ առափնյա բնակավայրի հիմնական շինությունների՝ քաղաքապետարանի, կայարանի, ոստիկանության եւ այլ շենքերի բոլոր 14 ժամացույցները ցույց են տալիս ժամը 12-ը: Թոշակի են ուղարկել «ժամացույց նայողին»՝ 72-ամյա Դեյվիդ Միթչելին... «Ստիպված եմ եղել բոլոր ժամացույցների սլաքները կանգնեցնել 12-ի վրա՝ անվտանգության նկատառումներով»,–ասում է Միթչելը, որը 30 տարի շարունակ հոգ է տարել քաղաքի ժամացույցների մասին, բայց այժմ փոխարինող չունի: Նա առաջարկել էր քաղաքապետարանին եւս մեկ տարի աշխատել եւ աշխատեցնել քաղաքի ժամացույցները, բայց պատասխան էր ստացել՝ փող չունենք ձեզ վճարելու համար... Փող չկա, ժամանակն էլ կանգ է առել...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը