Աշխարհ

03.03.2015 23:11


Ղրղզստանը կմտնի ԵՏՄ մինչև մայիսի 9-ը

Ղրղզստանը կմտնի ԵՏՄ մինչև մայիսի 9-ը

Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օտորբաևը հայտարարել է, որ հույս ունեն մինչև մայիսի 9-ը դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվում։

Իր հերթին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ հարցում:

«Ռուսաստանն անհամբերությամբ սպասում է ԵՏՄ հինգերորդ անդամին»,-ասել է ռուս-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեյ Բելյանինովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը