Հարուցվել է քր. գործ մայթի վրա 36-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Ազատության պողոտայում՝ մայթի վրա 36-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Մարտի 3-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց՝ մայթի վրա ավտովարորդ Գ.Վարդանյանը «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երևանի բնակչուհի Լ.Գևորգյանին՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ երիտասարդ կինն առանց գիտակցության գալու ժամը 11-ի սահմաններում մահացել է։
Դեպքի առթիվ 2015թ մարտի 3-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե