6 տնտեսվարողի արգելվել է ՀՀ–ից ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանել
Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում պարզվեց՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները լիովին համապատասխանում են ՌԴ կողմից ներկայացվող պահանջներին:
Տարբեր ժամանակահատվածներում սահմանային հսկողության կամ իրացման ցանցում կատարված ստուգումների արդյունքում ռուս գործընկերների կողմից հայտնաբերվել են որոշակի խախտումներ, ինչի պատճառով էլ որոշ տնտեսավարողների ժամանակավոր արգելվել էր արտահանում իրականացնել: Այդուհանդերձ, համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, տնտեսություններում առկա թերությունների շտկումներից և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, տնտեսավարողները կրկին ստացել են արտահանման հնարավորություն: Գործընթացն աշխատանքային է և կրում է պարբերական բնույթ:
Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է իրականացանել արտահանում: Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում են աշխատանքներ նշյալ տնտեսություններում խախտումների վերացման ուղղությամբ, և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո տնտեսավարողները կրկին կստանան արտահանում իրականացնելու հնարավորություն:
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել` ձուկ-ձկնամթերքի արտահանման գործընթացը շարունակվում է, այս պահի դրությամբ արտահանման հայտ են ներկայացրել նաև նոր տնտեսավարողներ, որևէ արտառոց դեպք չի գրանցվել, լրացուցիչ խոչընդոտներ չկան, և հայկական ձուկ-ձկնամթերքը շարունակում է իրացվել ռուսական շուկայում՝ վայելելով մեծ հեղինակություն, քանզի իսկապես էլ լեռնային աղբյուրների ջրի շնորհիվ հայկական կենդանի ձուկն ապահովում է բարձր որակ և ունի մեծ պահանջարկ: