Լրահոս

03.03.2015 16:46


Գազ չի լինի

Գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ սողանքի հետեւանքով առաջացած վթարային իրավիճակից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, մարտի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 17:00-ն, դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 28 փողոցի թիվ 2-16, 3-9 հասցեների եւ նույն փողոցի նրբանցքի առանձնատների շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Իսկ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն, նոր շենքի ընդգրկման, գազասպառողների ցանցի ընդլայնման եւ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոցի թիվ 7/4, 7/6, 11/3, 11/4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը