Չիլիի հարավում գտնվող Պուկոն զբոսաշրջային առողջարանի մոտ ժայթքել է Վիլյարիկա հրաբուխը՝ լավա ու մոխիր արտանետելով ավելի քան 1000 մետր բարձրությամբ։ «Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ սկսվել է շրջակա ավանների բնակչության տարհանումը։
Կառավարությունն արտակարգ նիստ է հրավիրել ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Ինչպես նշել է ՆԳՆ ղեկավար Ռոդրիգո Պենյաիլիլը, արդեն տարհանվել է 3.385 մարդ։
Մայրաքաղաք Սանտյագոյից 750 կմ հարավ գտնվող Վիլյարիկան՝ ծովի մակարդակից 2.840 մետր բարձրությամբ, համարվում է Հարավային Ամերիկայի գործող հրաբուխներից մեկը։
Ժայթքել է Չիլիի Վիլյարիկա հրաբուխը

Վերջին անգամ այն ժայթքել է 2000թ.–ին։
7or.am