ԱԺ–ն քննարկել է ՀՀ պաշտոնաթող նախագահին գրասենյակով ցմահ ապահովելու հարցը
ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ այս նախագծերով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺայսօրվա նիստում նշել է, որ այս հարցը 1996թ. ընդունված օրենքով է կարգավորվում, սակայն օրենքը փոխելու հրատապության խնդիր է առաջացել. ՀՀ պաշտոնաթող նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին հատկացված գրասենյակը նախատեսված է մինչև նրա 70 տարին լրանալը։
–Հիմա մենք խնդիր ունենք ՀՀ առաջին նախագահի պարագայում, քանի որ նա արդեն 70 տարեկան է: Հետևաբար, հարցը պետք է կարգավորել,–ասել է նախարարը:
ԱԺ–ն քննարկել է ՀՀ պաշտոնաթող նախագահին գրասենյակով ցմահ ապահովելու հարցը
ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ այս նախագծերով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ այսօրվա նիստում նշել է, որ այս հարցը 1996թ. ընդունված օրենքով է կարգավորվում, սակայն օրենքը փոխելու հրատապության խնդիր է առաջացել. ՀՀ պաշտոնաթող նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին հատկացված գրասենյակը նախատեսված է մինչև նրա 70 տարին լրանալը։

7or.am