Տնտեսական

03.03.2015 15:28


Հաշմանդամ օդաչուները ցույց են արել Կառավարության դիմաց

Հաշմանդամ օդաչուները ցույց են արել Կառավարության դիմաց

Այսօր նաիրիտցիներից բացի՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել նաև «Հաշմանդամ օդաչուների միություն» ՀԿ անդամները՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք գումարները։

Ցուցարարների խոսքերով՝ արդարության հասնելու համար իրենց 7 տարվա պայքարն ապարդյուն է անցել։ Բացի այդ, տարիների ընթացքում մահացել են օդաչուներից շատերը. 138 օդաչուից մնացել է ընդամենը 50-ը։ Եվ 4 ամիս լռելուց հետո օդաչուները որոշել են նորից բարձրաձայնել չլուծված խնդրի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը