Քաղաքական

03.03.2015 15:05


Նաիրիտցիները նորից ձեռնունայն մնացին

Նաիրիտցիները նորից ձեռնունայն մնացին

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ նաիրիտցիներն այդպես էլ չեն հանդիպել վարչապետին և սկսել են ցրվել։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, Կառավարությունից և նախագահականից խոստացել էին աշխատողներին աշխատավարձի պարտքի մարման ժամանակացույց ներկայացնել, սակայն այդպես էլ չստանալով խոստացվածը՝ նաիրիտցիները վերսկսեցին բողոքի ցույցերը։

Ընդունելության չարժանացած աշխատողները պնդել են, որ մտադիր չեն հանձնվել, և գնալու են մինչև վերջ խնդրին արդարացի լուծում տալու համար։ Մեր թղթակցի տեղեկացմամբ՝ վաղը՝ ժամը 7.30–ին, նրանք կլինեն գործարանի դիմաց։ Ցուցարարները փակելու են գործարանի մուտքը. նրանց խոսքերով՝ գործարանի ղեկավար կազմը չի թույլատրել այնտեղ գտնվող աշխատողներին միանալ բողոքի ակցիա իրականացնողներին։

Իսկ հաջորդ ցույցը ՀՀ կառավարության շենքի դիմաց նախատեսված է հինգշաբթի՝ ժամը 11.00–ին։

Հիշեցնենք՝ փետրվարին կրճատված նաիրիտցիները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքը, որը, տարբեր հաշվարկներով, հասնում է շուրջ երկու տարվա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը