Լրահոս

03.03.2015 13:16


Քանդակագործ. «Մեր գերբը կարծես գազանանոցի համար նկարված լինի»

Քանդակագործ. «Մեր գերբը կարծես գազանանոցի համար նկարված լինի»

«Այն տպավորությունն է, որ մեր գերբը գազանանոցի համար է նկարված։ Այնինչ, գերբի մեջ պետք է հաստատվի պետականության սիմվոլը։ Ես կողմ եմ, որ այն փոխվի»,–այսօրվա ասուլիսին ասել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը։

Բանախոսը հիշեցրել է, որ ՀՀ զինանշանը նկարվել է 1920–ին՝ մեկ օրվա ընթացքում՝ ՀՅԴ պահանջով։ Այն ստեղծվել է 1 տարվա համար, սակայն ուժի մեջ է մինչ օրս։

«Դրանում ազգային ոգի չկա։ Չկա այն ազգը, որը սայլերով քարեր է տարել, տաճարներ սարքել, չկա մեր մայրերի ուժը, որ շալակած մագաղաթներ են բերել. կա միայն նկարչություն»,–ասել է Առաքելյանը։

Քանդակագործի կարծիքով պետք է փոխվի նաև ՀՀ օրհներգը.

«Այն խեղճ է. իջնում է ներքև, մինչդեռ հիմնի նոտաները բարձր, վեհ պետք է լինեն»։

Ասուլիսի մյուս բանախոս, «Կարին» ավանդական երգի պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքերով էլ՝ ՀՀ օրհներգը, բոլոր թերություններով հանդերձ, բարձրացրել է մարդկանց ոգին, բազմաթիվ տղաների ռազմաճակատ տարել, ուղղորդել դեպի հաղթանակ:

Ներկայիս զինանշանը Գինոսյանը նմանեցրել է «թուղթուգրի»՝ շղթաներով, առյուծի և արծվի բաց երախներով:

«Մեզ խաբում են՝ ասելով, որ մեր զինանշանը Կոջոյանի ու Թամանյանի ստեղծածն է։ Ոչ ոք մեզ չի ասում՝ իրականում ում հեղինակած գործն է սա, բայց նաև զայրացուցիչ է, երբ մեր զինանշանը գազանանոց է համարվում»,- ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը