Աշխարհ

03.03.2015 11:46


Մերկելը «նորմանդյան քառյակին» հրավիրել է Բեռլին՝ բանակցությունների

Մերկելը «նորմանդյան քառյակին» հրավիրել է Բեռլին՝ բանակցությունների

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակի» երկրների ներկայացուցիչներին մարտին հրավիրել է Բեռլին՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցություններին։

«Բլումբերգ»–ի փոխանցմամբ՝ այս գիշեր հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդներ Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդը, Պյոտր Պորոշենկոն և Վլադիմիր Պուտինը։ Նրանք ընդգծել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման առաջընթացը։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ–ի դերակատարությունը խաղաղության հաստատման և զինտեխնիկայի հետքաշման հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը