Տնտեսական

03.03.2015 11:31


«Forbes»–ը հրապարակել է միլիարդատերերի նոր ցանկը

«Forbes»–ը հրապարակել է միլիարդատերերի նոր ցանկը

Հեղինակավոր «Forbes» ամսագիրը միլիարդատերերի նոր՝ թարմացված ցանկ է հրապարակել: Այն գլխավորում է «Մայքրոսոֆթ» («Microsoft Corporation») ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվել է 79.3 մլրդ դոլար: Երկրորդ տեղում հեռահաղորդակցության մագնատ, մեքսիկացի Կառլոս Սլիմ Հելուն է (76,4 մլրդ դոլար), երրորդում՝ ամերիկյան «Berkshire Hathaway» հիմնադրամի սեփականատեր, հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը (72.3 մլրդ դոլար):

Առաջին անգամ ամենահարուստների 20-յակում է հայտնվել նաև «Facebook»–ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը՝ 33,4 մլրդ–ով զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը:

«Forbes»–ի ցանկում կան նաև հայեր՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) (9.4 մլրդ. 162-րդ հորիզոնական), Քըրք Քրքորյան (4.2 մլրդ դոլար. 393-րդ հորիզոնական), Սամվել Կարապետյան (4 մլրդ դոլար. 418-րդ հորիզոնական), Էդուարդ Էռնեկյան (1.9 մլրդ. 1006-րդ հորիզոնական), Դանիլ Խաչատուրով (1.6 մլրդ. 1190-րդ հորիզոնական),

«Չնայած նավթի գնի նվազմանը և եվրոյի անկմանը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը ավելացել է 7,05 տրիլիոն դոլարով՝ նախորդ տարվա 6,4 տրիլիոնի դիմաց»,- նշել է «Forbes»-ը:

Ռուսաստանի Դաշնությունն ամենաշատն է թուլացրել իր դիրքերը և այժմ միլիարդատերերի քանակով զիջում է ոչ միայն ԱՄՆ-ին ու Չինաստանին, այլև Գերմանիային ու Հնդկաստանին: 1826 հոգուց բաղկացած աշխարհի ամենահարուստ մարդկանցից 88–ը ռուս է, 290 նորեկներից 71-ը՝ Չինաստանի քաղաքացի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը