Նեմցովի սպանության գործով նոր վարկած է առաջ քաշվել
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ընթացող քննության շրջանակներում նոր վարկած է առաջ քաշվել, ըստ որի` քաղաքական գործչի սպանությունը կազմակերպել է չեչեն գրոհայինների Ջոհար Դուդաևի անվան գումարտակի հրամանատար Ադամ Օսմաևը, ով մեղադրվում էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, քննիչները չեն բացառում, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ պայքարող ահաբեկիչները գործել են Ուկրաինայի հատուկ գործակալության պատվերով, և ընդդիմադիր գործչի սպանությունը նպատակ էր հետապնդում ապակայունացնել քաղաքական իրավիճակը երկրում:
Ըստ Քննաչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի՝ քննիչներն արդեն ստուգում են Ուկրաինայի կողմից ՌԴ–ում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու փորձի մասին վարկածը:
Ենթադրվում է նաև, որ ահաբեկիչները կարող էին ոչ միայն կատարել Ուկրաինայի պատվերը, այլ վրեժ լուծել ահաբեկչական խմբի նախկին ղեկավար Իսա Մունաևի ոչնչացման համար:
Նշենք, որ այսօր՝ մարտի 3-ին, Մոսկվայի Տրեկուրովսկու գերեզմանատանը տեղի է ունենալու Բորիս Նեմցովի հուղարկավորությունը: Տեղեկությունների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեն մասնակցելու հուղարկավորությանը։

7or.am