Աշխարհ

02.03.2015 20:00


Պաշտոնից հեռացավ աշխարհի ամենաաղքատ նախագահը՝ Խոսե Մուխիկան (լուսանկարներ)

Պաշտոնից հեռացավ աշխարհի ամենաաղքատ նախագահը՝ Խոսե Մուխիկան (լուսանկարներ)

Ավարտվեց աշխարհի ամենահայտնի առաջնորդներից մեկի՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի նախագահության ժամկետը. «Պեպեն» թոշակի անցավ հինգ տարի պետությունը ղեկավարելուց հետո:

Նախագահության օրոք Մուխիկային հաջողվեց Ուրուգվայը գյուղատնտեսական երկրից վերածել էներգաարտահանողի, զարգացնել տնտեսությունը, նվազեցնել պետական պարտքը, իջեցնել աղքատության մակարդակը։ Լատինական Ամերիկայի ամենահայտնի առաջնորդներից մեկի աղմկահարույց որոշումներից էին մարիխուանայի վաճառքի, հղիության արհեստական ընդհատումների, միասեռ ամուսնությունների օրինականացումը. նա համաձայնեց նաև իր երկրում ընդունել Գուանտանամոյի նախկին գերիներին:

«Ես ստանձնեցի նախագահի պաշտոնը՝ լի իդեալիզմով, սակայն հետո բախվեցի իրականությանը», – 79–ամյա Մուխիկայի խոսքերն է մեջբերում «RT»–ն։

Նախկին պարտիզանը, որն ապրում է ագարակում և աշխատավարձի մեծ մասը ծախսում բարեգործությունների վրա, պաշտոնից հեռացավ՝ ունենալով իր երկրի բնակչության 65%–ի վստահությունը։

Աշխարհի ամենաաղքատ նախագահը համեստորեն ասում է, որ իր երկրում դեռ շատ անելիք կա, և հույս հայտնում, որ նոր կառավարությունը՝ Տաբարե Վասկեսի գլխավորությամբ, կլինի ավելի լավը, և կհասնի մեծ հաջողությունների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը