Քաղաքական

02.03.2015 17:47


ԲՀԿ խմբակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ նիստին

ԲՀԿ խմբակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ նիստին

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ քննարկվել են 2015 թ. մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին գումարվելիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգին, ինչպես նաև մարտի 5–ի ԲՀԿ արտահերթ համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «7օր»–ին ասել է, որ ԱԺ արտահերթ նիստին ԲՀԿ–ն մասնակցելու է։

Հերթական նիստերին մասնակցելու հարցը չի քննարկվել։ Չի քննարկվել նաև խմբակցությունից պատգամավորների դուրս գալու հարցը։

–Չկա դուրս եկող, հետևաբար չկա նաև նման հարց,–նշել է Տ. Ուրիխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը