Քաղաքական

02.03.2015 17:11


Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ օրինագիծը հատուկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար է

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ օրինագիծը հատուկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար է

910 հազար դրամը կենսաթոշակի այն չափն է, որը գործադիրը նախատեսում է ՀՀ պաշտոնաթող նախագահների համար։ Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում է՝ պաշտոնաթող նախագահի համար կենսաթոշակը սահմանել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

Սերժ Սարգսյանի աշխատավարձը նախորդ տարվա հուլիսի 1-ից կազմում է 1 մլն 300 հազար դրամ՝ նախկին 440 հազար դրամի փոխարեն: Բացի այդ, պաշտոնաթող նախագահի համար սահմանվում են նաեւ այլ արտոնություններ. «Կահավորված գրասենյակն ու ավտոտրանսպորտը կտրամադրվի ցմահ օգտագործման իրավունքով»:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը քննարկման արդյունքում եկավ այն եզրակացության, որ ներկայացված օրենսդրական փոփոխությունները վերաբերում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Քննարկման առարկան վերաբերում է առաջին նախագահին: Եթե առաջին նախագահը լիներ 65 տարեկան, մենք այս օրինագիծը չէինք քննարկի»:

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը