Լրահոս

02.03.2015 16:48


Հրազդանի կիրճում կախված երիտասարդ տղայի տաբատում հայտնաբերվել է ծնողներին ուղղված երկտող

Հրազդանի կիրճում կախված երիտասարդ տղայի տաբատում հայտնաբերվել է ծնողներին ուղղված երկտող

Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Կներեք ամեն ինչի համար։ Պապ ջան, շատ եմ քեզ տանջել ու չեմ ուզում, որ դա շարունակվի: Մեր սաղ անհաջողությունը ես էի. Քեզ ու Մամային շատ եմ սիրում: Քո նման Հայր մարդիկ պետք ա երազեն, որ ունենան. չգնահատեցի, կներեք, սիրում եմ ձեզ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է նաև վարորդական իրավունքի վկայական՝ Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Վ. Ա. անվամբ: Հայտնաբերվել են նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի բանալիներ։

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը