Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Կանադայում
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ մարտի 1-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ի հիշատակ» խորագրով համերգը կայացավ Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայի «Մազզոլենի» դահլիճում` հանրահայտ «Ամիչի» եռյակի և աշխարհահռչակ ալտիստ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանի կատարմամբ:
Համերգին ներկա էր աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Համերգից առաջ հղած իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունից` շեշտելով մարդկության դեմ իրականացված նման ոճիրները հետագայում բացառելու անհրաժեշտությունը: