Լրահոս

02.03.2015 16:06


Պիցցայից թունավորվել են

Պիցցայից թունավորվել են

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1979 թ. ծնված Գառնիկ Ա.-ն, 1983 թ. ծնված Զոյա Կ.-ն, 2004 թ. ծնված Սիմա Ա.-ն և 2006 թ. ծնված Ասատուր Ա.-ն:
Պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են տնայնագործական եղանակով պատրաստած «պիցցա» ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը