Լրահոս

02.03.2015 15:40


ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ

ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի մարտի 3-ին ՀՀ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգի նախագծում:

Այս խորագրի վերջին նյութերը