Լրահոս

02.03.2015 18:20


Վերադարձրել են Լյուպիտա Նիոնգոյի զգեստը. մարգարիտները կեղծ են եղել

Վերադարձրել են Լյուպիտա Նիոնգոյի զգեստը. մարգարիտները կեղծ են եղել

«ELLE»–ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյի գողացված զգեստի պատմությունն անսպասելի հանգուցալուծում է ստացել։

«Calvin Klein Collection»–ի՝ 150 հազար դոլար արժողությամբ երեկոյան մարգարտե զգեստը, որով դերասանուհին փայլում էր «Օսկար 2015»–ին, անհայտ անձը գողացել էր հյուրանոցային համարից։ Մեկ օր անց չարագործը վերադարձրել է «ավարը»՝ կից հաղորդագրությունով, որ այն կեղծ է։ Գողը դա պարզել է՝ փորձելով պոկած մի քանի մարգարիտ վաճառել։

Պարզվել է՝ հանդերձը զարդարող 6000 մարգարիտն արհեստական է, զգեստի գինն էլ, համապատասխանաբար, չափազանցված։

«Calvin Klein» նորաձևության տնից շտապել են պատասխանել, որ երբևէ չեն հայտարարել, թե մարգարիտներն իսկական են.

«Ես միշտ էլ մտածել եմ՝ բոլորն էլ գիտեն, որ դրանք կեղծ են»,–ասել է ընկերության կրեատիվ տնօրեն Ֆրանցիսկո Կոստան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը