Տնտեսական

02.03.2015 14:50


Վ. Այվազյան. «ՓՄՁ-ն իրեն մի քիչ նեղություն պետք է տա, որ լավ զգա»

Վ. Այվազյան. «ՓՄՁ-ն իրեն մի քիչ նեղություն պետք է տա, որ լավ զգա»

«Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը մասամբ բավարարում է փոքր բիզնեսի պահանջներին: Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը։

Վերջին խոսքերով՝ տեղի է ունեցել շեմի փոփոխություն՝ 58 մլն–ից դարձել է 114 մլն: Այդուհանդերձ, Ավագյանի պնդմամբ, մի քանի դիտարկումներ չեն գոհացնում փոքր բիզնեսին: Խոսքը ներմուծված ապրանքների մասին է.

«Ինչքան էլ փոքր բիզնեսին ստիպեն, չի կարող հայթայթել և ներկայացնել այդ ապրանքների փաստաթղթավորումը: Ներմուծված ապրանքները թերի են հայտարարագրվում կամ արտոնյալ ձևով են մատակարարվում»։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համոզմամբ էլ՝ «իդեալական լուծումներ չեն լինում»։

Ըստ նրա՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը ստեղծվել է բիզնեսի համար լավ ու հարմար պայմաններ ստեղծելու նպատակով, և ՓՄՁ ներկայացուցիչներն էլ մի քիչ իրենց պետք է նեղություն տան, որ տնտեսությանն աջակցեն:

Իր միտքն ավելի պատկերավոր նկարագրելու նպատակով Այվազյանը հիշել է մի անեկդոտ. «Մեկը շատ գեշ հազում է, ասում են՝ ծխելդ թարգի, չի համաձայնվում: Այսինքն, մարդը հիվանդ է, ուզում է լավանալ, բայց չի ուզում իրեն նեղություն տալ: Հիմա ՓՄՁ-ն իրեն մի քիչ նեղություն պետք է տա, որ լավ զգա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը