Բռնության գործադրմամբ ստիպել են խոստովանել չկատարված մի շարք հանցագործությունների մասին
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:
Պաշտպանը մասնավորապես հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երևան քաղաքում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի տուփ` անտեղյակ լինելով դրա պարունակությունից, որից հետո նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, որը կանգնեցվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետև նրան դուրս են հանել մեքենայից, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծխախոտի տուփի միջից հանել են թմրամիջոց: Ոստիկանությունում բռնության գործադրմամբ նրան հրակադրել են խոստովանական բացատրություն և ցուցմունք տալ ինչպես ծխախոտի տուփում թմրամիջոցի առկայության մասին տեղյակ լինելու, այնպես էլ` իր կողմից չկատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ:
Բռնություն գարծադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բռնության գործադրմամբ ստիպել են խոստովանել չկատարված մի շարք հանցագործությունների մասին
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:
Պաշտպանը մասնավորապես հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երևան քաղաքում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի տուփ` անտեղյակ լինելով դրա պարունակությունից, որից հետո նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, որը կանգնեցվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետև նրան դուրս են հանել մեքենայից, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծխախոտի տուփի միջից հանել են թմրամիջոց: Ոստիկանությունում բռնության գործադրմամբ նրան հրակադրել են խոստովանական բացատրություն և ցուցմունք տալ ինչպես ծխախոտի տուփում թմրամիջոցի առկայության մասին տեղյակ լինելու, այնպես էլ` իր կողմից չկատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ:
Բռնություն գարծադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն