Լրահոս

02.03.2015 14:00


Անհետացած Արթուր Աֆյանը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին

Անհետացած Արթուր Աֆյանը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ վարչության աշխատակիցները մարտի 1-ի գիշերը ձերբակալել են սահմանախախտի, ով ապօրինի կերպով հատել է հայ-թուրքական սահմանը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»–ը:

Ինչպես հրատարակչությանը հայտնել են վարչությունից, սահմանախախտը հայտնաբերվել է մի քանի ժամ անց: Նրա մոտ հայտնաբերվել է Չեխիայի հանրապետություն վերադառնալու մասին վկայական: Ձերբակալվածը հանձնվել է Հայաստանի ազգային անվտանգության ուժերի աշխատակիցներին: Ձերբակալվածի քաղաքացիությունը չի հայտնվում:

«Lorinews.am»–ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նշված քաղաքացին օրեր առաջ անհետացած պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն է: Այլ մանրամասներ ԱԱԾ-ին հայտնի չեն:

Մանրամասները՝ «lorinews.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը