Աշխարհ

02.03.2015 13:45


Քերրիի և Լավրովի հանդիպումն ավարտվեց

Քերրիի և Լավրովի հանդիպումն ավարտվեց

«kp.ru»–ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվել է ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերրի հանդիպումը։ Բանակցությունները նախաձեռնել էր ամերիկյան կողմը։

Փակ հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե։ Քննարկվող հիմնական թեմաները եղել են Ուկրաինայի ճգնաժամը և «նորմանդյան քառյակի» (ՌԴ, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) կողմից ընդունված մինսկյան պայմանավորվածությունների կատարումը։

Հիշեցնենք՝ Մինսկում կողմերը համաձայնության էին հասել Դոնբասում փետրվարի 15–ից հրադադարի հաստատման և ծանր զենքի հետքաշման հարցերում։

Քերրին ու Լավրովն անդրադարձել են նաև իրանական միջուկային խնդրին և Սիրիայի իրավիճակին։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Ժնևում կայացած մեկ այլ՝ զինաթափման թեմայով կոնֆերանսին Լավրովն ամերիկյան միակողմանի քաղաքականությունը հակահրթիռային պաշտպանության ոլորտում համարել է «ռազմավարական կայունության քայքայում, որը վիժեցրել է առաջընթացը դեպի «միջուկային զրոյացում»»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը