Լրահոս

02.03.2015 19:57


Քեմերոն Դիասն առաջին անգամ կմայրանա. դերասանուհին երկվորյակի է սպասում

Քեմերոն Դիասն առաջին անգամ կմայրանա. դերասանուհին երկվորյակի է սպասում

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերեոն Դիասի և ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հարաբերությունները շարունակում են ամրապնդվել։ Զույգը սկսել է հանդիպել 2014–ի մայիսից։ Դեկտեմբերին կայացավ նշանադրությունը, մեկ ամիս անց՝ պսակադրությունը։

Լրատվամիջոցներն այս շտապողականությունը պայմանավորում են դերասանուհու՝ հղիության առաջին շաբաթներում գտնվելու փաստով։ Բացի այդ, հարսանիքին Դիասը հրաժարվել է ալկոհոլային խմիչքից։

Օրերս «OK!»–ը ոչ միայն հաստատել է 42–ամյա դերասանուհու հղիության մասին շրջանառվող լուրերը, այլև հաղորդել, որ աստղը զույգի է սպասում։

Նշվում է, որ Դիասի ամուսինը նույնպես երկվորյակ եղբայր ունի՝ Ջոել Մեդդենը։

Հղիության մասին դերասանուհին իմացել է արագորեն փոփոխվող քաշով։ Աղբյուրը գրում է նաև, որ նրա մոտ ուժեղ տոքսիկոզ է նկատվում։ Այսպիսով, Քեմերոնը դուրս եկավ չմայրացած հայտնիների՝ վերջերս կազմված ցանկից։

Սիրահարները սկսել են պատրաստվել երեխաների ծննդին. վերջերս նրանց նկատել են մանկական բուտիկում խաղալիքների և օրորոցների տեսականու ուսումնասիրության ժամանակ։

Տեղեկացնում է «ELLE»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը