ՀՀ ՊՆ խոսնակ․ «Իրավիճակը սահմանում կրկին լարված է»
«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանում իրավիճակը կրկին լարված է. փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով»,-այսօր առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մի քանի տեղամասում իրականացրած դիվերսիոն փորձերից միայն մեկի դեպքում նրանց հաջողվել է մոտենալ մեր դիրքերին: Ինչպես գիտեք արդեն, արդյունքում մենք երկու զոհ ունենք, և խախտումների քանակը Ադրբեջանի կողմից կրկնապատկվել է»,-ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։