Լրահոս

02.03.2015 11:53

Մեկնարկել է Լավրով–Քերրի հանդիպումը

Մեկնարկել է Լավրով–Քերրի հանդիպումը

Ժնևում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Քննարկման հիմնական թեման ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության բացահայտման հարցն է, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում՝ մինսկյան համաձայնությունների կատարման ենթատեքստում։

Դռնփակ հանդիպումը տեղի է ունենում «President Wilson» հյուրանոցում։ «ՏԱՍՍ»–ը հայտնում է, որ Քերրին և Լավրովը փոխանակվել են ձեռքսեղմումով, լուսանկարվել, ինչից հետո ԶԼՄ–ին խնդրել են լքել սրահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։