Լրահոս

02.03.2015 12:50


Երեք հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Երեք հրացան և փամփուշտներ՝ կամավոր

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 1974 թ. ծնված Մուշեղ Գ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հանձնել է 12 մմ տրամաչափի, կարճեցված փողով հրացան, 7,62 մմ տրամաչափի 7 և 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ:

***

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված Հայկազ Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-27Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Նորիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը