Աշխարհ

02.03.2015 09:45


ՌԴ ՆԳՆ–ն անհեթեթություն է համարել ձերբակալված պատգամավորի գանգատները

ՌԴ ՆԳՆ–ն անհեթեթություն է համարել ձերբակալված պատգամավորի գանգատները

Նախօրեին Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, արմատական Ալեքսեյ Գոնչարենկոն։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ ագրեսիվ պահվածքով, ծայրահեղական տրամադրություններով մի քանի տասնյակ մարդ՝ ուկրաիանական դրոշներով, փորձել է մասնակցել սպանված պատգամավորի հիշատակին նվիրված երթին։

Գոնչարենկոն բողոքել է, որ Մոսկվայի ոստիկանությունում եղած ժամանակ իրեն հրաժարվել են բժշկական օգնություն ցույց տալ։ Մայրաքաղաքային վարչությունում, սակայն, նրա գանգատներն անհեթեթ են համարել։

«Երբ նա սպասում էր քննիչների ժամանելուն, որևէ բողոք չի հայտնել, իսկ երբ քննությունն ավարտվել է, և դեսպանի ժամանելուց հետո որոշվել է նրան ազատ արձակել, Գոնչարենկոն սկսել է բողոքել ապօրինի ձերբակալության և բուժօգնության չտրամադրման համար»,–հաղորդել էն ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունից։

Ազատ արձակվելով՝ Գոնչարենկոն ուղևորվել է ՌԴ–ում Ուկրաինայի դեսպանատուն՝ ուկրաինական ԶԼՄ–ին իր ձերբակալությունը ներկայացնելով «բարբարոսություն»։

Պատգամավորը համարվում է Օդեսսայի Արհմիության տան սպանդի կազմակերպիչներից մեկը, որը «մոլոտովյան կոկտեյլներ» էր նետում անպաշտպան բնակչության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը