Աշխարհ

02.03.2015 09:20


Նեմցովի սպանությունից հետո Դուրիցկայան զանգել է մորը

Նեմցովի սպանությունից հետո Դուրիցկայան զանգել է մորը

Այն մասին, թե ինչ է կատարվել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության երեկոյան, նրա ուղեկիցն ու ընկերուհին՝ Աննա Դուրիցկայան, հեռախոսով պատմել է մորը՝ Իննային, վերջինն էլ իր հերթին տեղեկատվությամբ կիսվել է լրատվամիջոցների հետ։

Իննայի խոսքերով՝ աղջիկը Նեմցովին սպասել է ռեստորանում. այնտեղ ընթրել են և որոշել տուն գնալ։ Դուրիցկայան առաջարկել է տաքսի նստել, բայց Նեմցովը հրաժարվել է՝ ասելով, որ ուզում է զբոսնել։ Երբ հնչել են կրակոցները, նրանք կամրջին են եղել՝ ձեռք ձեռքի բռնած։

«Ռոսիա 24»–ի փոխանցմամբ՝ երբ Նեմցովը վայր է ընկել, աղջիկն անմիջապես զանգել է ոստիկանություն, այնուհետև՝ մորը՝ հայտնելով, որ կրակել են Նեմցովի մեջքին։ Իննայի պնդմամբ՝ Աննան չափազանց վախեցած է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը