Աշխարհ

01.03.2015 18:11


Նեմցովի սպանության առանցքային վկա մոդելը հայտարարել է հիշողության մասնակի կորստի մասին

Նեմցովի սպանության առանցքային վկա մոդելը հայտարարել է հիշողության մասնակի կորստի մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ժամանակ նրա հետ գտնվող մոդել Աննա Դուրիցկայան ցուցմունքներ տալիս հայտարարել է, որ գտնվում է շոկային վիճակում։

«Lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ սպանության առանցքային վկա 23–ամյա մոդելը քննիչներին որևէ օգտակար տեղեկություն չի կարողացել հաղորդել։
Նա նշել է, որ անգամ չի կարող նկարագրել մարդասպանին, և թե ինչ ավտոմեքենայով էր վերջինը։
Փոխարենը՝ քննիչները պարզել են, որ Նեմցովն ու Դուրիցկայան ծանոթացել են Թուրքիայում 3 տարի առաջ։ Դրանից հետո ամիսը մեկ անգամ ուկրաինուհի մոդելն այցելել է Նեմցովին՝ Մոսկվա։
Աղջիկը պատմել է, որ այս անգամ էլ օդանավակայանում իրեն դիմավորել է Նեմցովը՝ վարորդի հետ, որտեղից նրանք ուղևորվել են բնակարան։
Երեկոյան Նեմցովը գնացել է հարցազրույցի, իսկ 21:30–ին հանդիպել են՝ ընթրելու։
Տուն վերադարձի ճանապարհին էլ Նեմցովին սպանել են։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը