Լրահոս

01.03.2015 12:29


«Բելաջիո»–ի մոտ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը

«Բելաջիո»–ի մոտ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը

Մարտի 1-ին, ժամը 02.58-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 SV 878 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1993 թ. ծնված Կ. Ե.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղևորների (1993 թ. ծնված Ա. Ա., մյուս ուղևորի անձը պարզված չէ): Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են ծանր:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով տեղավորել քարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը