Մարկին. «Նեմցովի սպանության նոր ականատեսներ են հայտնվել»
Նեմցովի սպանությունից ու քրեական գործի հարուցումից հետո քննչական կոմիտեին շատ կարճ ժամանակում հաջողվել է հարցաքննել սպանության ականատեսներին։
«Ի դեպ, կարող ենք արդեն հիմա ասել, որ բացի Բորիս Նեմցովի ուղեկցորդուհուց, որը գտնվել է անմիջապես նրա կողքին Մեծ Մոսկովորեցկի կամրջում՝ կան այդ պատահարի այլ ականատեսներ ևս, որոնք տալիս են անհրաժեշտ ցուցմունքներ։ Մասնագետները նաև աշխատում են բոլոր հեռախոսային կապերի մանրամասնման շուրջ հանցագործությունից առաջ և հետո»,– նշել է Վլադիմիր Մարկինը։
Քննիչներն ուսումնասիրում են տեսահսկման խցիկների ձայնագրությունները Բորիս Նեմցովի անցած ուղու ողջ երկայնքով։ Քրեագետներին հաջողվել է հաստատել, որ Բորիս Նեմցովին ենթադրաբար սպանել են Մակարով ատրճանակից։ Պատահարի վայրը զննելիս 9–միլիմետրանոց 6 փամփուշտ է հայտնաբերվել։ Հատկանշական է, որ փամփուշտները տարբեր արտադրության են եղել։
Մարկինի կարծիքով արդեն կարելի է պնդել, որ սպանությունը մանրակրկիտ ծրագրավորված է եղել։ Քննության տվյալներով՝ Բորիս Նեմցովն իր ուղեկցորդուհու հետ ուղղվում էր իր բնակարան, որը գտնվում է պատահարի վայրից ոչ հեռու։ Ակնհայտ է, որ կազմակերպիչներն ու սպանություն կատարողները տեղեկացված էին նրա ուղու մասին։

Տեղեկացնում է «lifenews.ru»–ն։