Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեռլինի խորհրդարանում (տեսանյութ)
Փետրվարի 26-ին Բեռլինի խորհրդարանի շենքում տեղի ունեցած միջոցառումով տրվեց Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Խորհրդարանի և Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնախմբի կողմից: Ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Գերմանիայի Բունդեսթագի, Բեռլին, Բրանդենբուրգ, Մեկլենբուրգ-Ֆորպոմմերն երկրամասերի Լանդթագերի պատգամավորներ, Գերմանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, Գերմանիայի հայ, հույն, ասորի, հրեա և ալևի համայնքների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը: Ելույթներ ունեցան Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Բեռլինի Խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Պոտսդամի համալսարանի պրոֆեսոր, «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն Յուլիուս Շյոպսը:
Հայտնի երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների ու Կորյուն Ասատրյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Մարչելոյի և Բախի ստեղծագործությունները: