Լրահոս

28.02.2015 13:44


Երևանում երեք աղջիկ հետապնդել է փախչող տղամարդու

Երևանում երեք աղջիկ հետապնդել է փախչող տղամարդու

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Եղբայրություն-Նիզամի փողոցների խաչմերուկում նկատել են երեք աղջկա, որոնք հետապնդում էին փախչող տղամարդու:
Հետապնդելով տղամարդուն՝ ոստիկանները բռնել են նրան և բերման ենթարկել Շենգավիթի բաժին:
Պարզվել է, որ կողոպուտ կատարողը Մասիս քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն է, որը նշված փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել էր 1998 թ. ծնված Անահիտ Յ.-ի 100.000 դրամ արժողության բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը