Դոնեցկում հայտարարել են ծանր զենքի 95 տոկոսի հետքաշման մասին
ԴԺՀ աշխարհազորայիններն այսօր կշարունակեն հետ քաշել ծանր զենքը շփման գծից նաև հարավային ուղղությամբ։ Այս մասին «Ինտերֆաքս»–ին ասել է ԴԺՀ պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը։
«Այսօր մենք նախատեսում ենք հիմնականում ինքնագնաց հրետանային սարքավորումների հետքաշումը։ Ընդհանուր առմամբ, մենք հետ ենք քաշել ծանր զենքի 95 տոկոսը», – ասել է Բասուրինը։
Ինքնահռչակված հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սպասվում է տեխնիկայի հետքաշում երեք ուղղություններով՝ Տոպեզ–Դմիտրովկա, Դոնեցկ–Պերվոմայսկ, Բեզիմյաննոյե–Սամոյլովո։ Տեղում մտադիր են ներկա գտնվել ԵԱՀԿ դիտորդները։

7or.am