Կարծիք

28.02.2015 11:53


Արցախի ներկայիս իշխանությունները մեծապես օտարել են Արցախը հայությունից

Արցախի ներկայիս իշխանությունները մեծապես օտարել են Արցախը հայությունից

Արցախի ներկայիս իշխանությունները մեծապես օտարել են Արցախը հայությունից: Մեր երազած Արցախը պետք է լինի հայության բոլոր հատվածներին ձգող, հայ երիտասարդների երազանքների իրականացման վայր, համայն հայության անվերապահ վստահության կենտրոն, ինչը կբերեր նաև հայության խոշոր ներդրումների ներգրավմանը, համահայկական իրադարձությունների կարևոր կենտրոններից մեկը դառնալուն: Այնինչ, այսօրվա արցախյան իշխանություններն Արցախը դարձրել են խիստ սահմանափակ՝ մեկ-երկու շենքի չափ: Եթե գալիս ես Արցախ, ապա պետք է այդ մեկ-երկու շենքում նստողների ցանկությամբ գաս, եթե ներդրում ես անում, պետք է կիսվես այդ շենքերի նստողների հետ. հակառակ դեպքում կամ չպետք է գաս, կամ էլ գլուխդ կջարդվի: Չկա Արցախը հայությունից օտարելու ավելի զզվելի քաղաքականություն, քան այն, որն այսօր տանում են արցախյան իշխանությունները:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը