Լրահոս

28.02.2015 11:45


Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Արգենտինայում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկացնելու համար բողոքի ցույց է կազմակերպվել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին հայտնում է «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը։

«Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը»,–«Agencia Prensa Armenia» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը