Լրահոս

28.02.2015 19:27


ԱՄՆ–ը չի փոխելու իր միջուկային դոկտրինը ՌԴ հետ հարաբերությունների սրման պատճառով

ԱՄՆ–ը  չի փոխելու իր միջուկային դոկտրինը ՌԴ հետ հարաբերությունների սրման պատճառով

ԱՄՆ–ը չի պատրաստվում փոփոխություններ մտցնել իր միջուկային դոկտրինում Ուկրաինայում ճգնաժամի համար Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունների սրման պատճառով։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, քաղաքական հարցերով Պենտագոնի ղեկավարի տեղակալ Բրայան Մաքքեոնի խոսքերով, մտադիր չէ «համաչափ պատասխանել» Մոսկվայի կողմից նախաձեռնվող գործողություններին Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ճգնաժամի համապատկերին։

«Մասնավորապես, ներկայումս չկա անհրաժեշտություն՝ ընդլայնելու ԱՄՆ միջուկային զենքի դերը կամ փոխելու մեր միջուկային դոկտրինը», – ընդգծել է Մաքքեոնը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, Վաշինգտոնը ծրագրում է գործարկել «ազգային հզորության բոլոր գործիքները, ներառյալ՝ դիվանագիտական, տնտեսական և ռազմական՝ մշակելով Ռուսաստանի գործողությունների պատասխանը»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը