ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, այնուհետև հետ ընթանալով` բախվել հետնամասում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի հետևանքով 11-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց:
Բախումներ և վրաերթ Երևանի Կ. Ուլնեցու փողոցում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, այնուհետև հետ ընթանալով` բախվել հետնամասում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի հետևանքով 11-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց: