Աշխարհ

28.02.2015 10:22


Նեմցովից հնարավոր է՝ վրեժխնդիր են եղել նրա սիրուհու աբորտի համար (տեսանյութ)

Նեմցովից հնարավոր է՝ վրեժխնդիր են եղել նրա սիրուհու աբորտի համար (տեսանյութ)

Կինը, որի հետ գտնվում էր Բորիս Նեմցովը սպանության պահին, Ուկրաինայի քաղաքացի է։

«Lifenews.ru»–ն նշում է, որ նա Մոսկվայից Շվեյցարիա է ուղղվել՝ ազատվելու Նեմցովի հնարավոր ժառանգից։

«Մենք չենք բացառում, որ բախումը կենցաղային է», – նշել է խմբագրության բարձրաստիճան աղբյուրն իրավապահ մարմիններում։

Խոսքը մոդել Աննա Դուրիցկայայի մասին է, որը դարձել է սպանության միակ ականատեսը։ «LifeNews»–ի տեղեկատվությամբ՝ աբորտի համար նույնպես Նեմցովն է վճարել։

Բացի այդ, հետաքննությունը չի բացառում, որ սպանության պատճառ կարող էր լինել նաև գումարը, որը զոհված քաղաքական գործիչը ստանում էր արտերկրից։

«Բորիս Նեմցովը քանիցս մեկնել է Ուկրաինա և այնտեղ ակտիվ շփվել, այսպես կոչված, «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչների հետ, որոնց նպատակն իշխանափոխությունն է Ռուսաստանում։ Նրանք կարող էին նրան միջոցներ տալ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար»,– պատմել է հետաքննչական խմբի անդամներից մեկը։

Սպանության երրորդ վարկածը նույնպես քաղաքական բնույթ է կրում։

«Սպանության նպատակը կարող էր լինել սադրանքը, որի օգնությամբ ընդդիմախոսները ցանկանում էին հարվածել գործող իշխանությանը։ Հնարավոր է՝ արտաքին և ներքին ընդդիմախոսներն ընտրել են Նեմցովին որպես «զոհ», որը կնպաստի ապակայունացմանը Ռուսաստանում», – ասել է զրուցակիցը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և հայտարարել, որ սպանությունը կրում է պատվիրված և սադրիչ բնույթ։

Հիշեցնենք՝ ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ, Յարոսլավսկի նահանգային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 28-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը