ՃՏՊ Նոր Երզնկա գյուղում, Գյումրիում և Սայաթ-Նովա պողոտայում
Փետրվարի 27-ին՝ ժամը 22.33-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Փետրվարի 27-ին՝ ժամը 20.18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հիսունամյակի փողոցում` դատարանի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ2106» մակնիշի 34AT263 պ/հ (վարորդ Ա. Ն.) և «Օպել» մակնիշի 34VO530 (վարորդ Մ. Ղ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
***
Փետրվարի 27-ին՝ ժամը 18.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ AA342 պ/հ մոտոցիկլետը (վարորդ Ս. Ս. ծնվ.1990թ.) բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 4249Տ պ/հ (վարորդ Գ. Ս. ծնվ.1986թ.) ավտոբուսին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Ստեփանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
ՃՏՊ Նոր Երզնկա գյուղում, Գյումրիում և Սայաթ-Նովա պողոտայում
Փետրվարի 27-ին՝ ժամը 22.33-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ2106» մակնիշի 34AT263 պ/հ (վարորդ Ա. Ն.) և «Օպել» մակնիշի 34VO530 (վարորդ Մ. Ղ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ AA342 պ/հ մոտոցիկլետը (վարորդ Ս. Ս. ծնվ.1990թ.) բախվել է թիվ 18 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 4249Տ պ/հ (վարորդ Գ. Ս. ծնվ.1986թ.) ավտոբուսին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Ստեփանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: