Աշխարհ

27.02.2015 16:11


Ավստրիայում մահացած Նազարբաևի նախկին փեսայի արյան մեջ հանգստացնող միջոցներ են հայտնաբերվել

Ավստրիայում մահացած Նազարբաևի նախկին փեսայի արյան մեջ հանգստացնող միջոցներ են հայտնաբերվել

Ավստրիական մայրաքաղաքի դատախազությունն այսօր հայտարարել է, որ համաձայն տոքսիկաբանական փորձաքննության նախնական տվյալների՝ Ավստրիայի բանտում ինքնասպանություն գործած Ղազախստանի նախկին դեսպանը հանգստացնող միջոցներ է ընդունել։ Ինչպես հստակեցվում է դատախազության ներկայացուցչի հայտարարությունում, խոսքը «բարբիտուրատի հետքերի» մասին է, որը գրեթե ամբողջովին արգելված է Ավստրիայի տարածքում։

Վերջնական եզրահանգումը հետաքննությունը մտադիր է նախապատրաստել մի քանի օրվա ընթացքում։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ալիևը կախված է հայտնաբերվել Վիեննայում՝ քննչական մեկուսարանի խցում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը