Նաոմի Քեմփբելը հարձակվել է «NBC News»-ի օպերատորի վրա (տեսանյութ)
«Լենտա»–ի փոխանցմամբ՝ հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը Կուբայի մայրաքաղաք Հավանայում հարձակվել է հայտնի «NBC News» հեռուստաընկերության օպերատորի վրա։ Երբ աստղը դուրս է եկել հյուրանոցից, օպերատորը սկսել է նկարահանել նրան։ Զայրացած Քեմփբելը, դեմքը գլխարկով ծածկելով, պահանջել է դադարեցնել նկարահանումը, այնուհետև հարվածել տեսախցիկին։
Մի քանի ժամ անց Նաոմին հեռուստաընկերությունից ներողություն է խնդրել՝ կատարվածն անվանելով թյուրիմացություն։
Սա Քեմփբելի զայրույթի առաջին պոռթկումը չէ։ Մինչ այդ նա հարձակվել է ոստիկանների վրա օդանավակայանում և սկանդալ սարքել խանութներում։ Նման պահվածքի համար մոդելին մի անգամ 200 ժամվա հանրային աշխատանքի են դատապարտել։

7or.am