Լրահոս

27.02.2015 15:48

Ավելի քան 50 մարդ կպատժվի Գյումրու ողբերգության համար

Ավելի քան 50 մարդ կպատժվի Գյումրու ողբերգության համար

«Забмедиа»–ի փոխանցմամբ՝ թեև Վալերի Պերմյակովի գործի հետաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, մի բան արդեն հստակ է՝ տարբեր ատյաններից 52 մարդ պատասխանատվության կենթարկվի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար։ Այս մասին այսօր Չիտայում հրավիրված կլոր սեղանի շուրջ քննարկմանը հայտարարել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական բաժանմունքի պետ Դմիտրի Կիսելյովը։

«Պատասխանատվություն կկրեն բոլորը՝ սկսած Պերմյակովին ծառայության ուղարկողներից։ Չիտայում արդեն իսկ 3 քրգործ է հարուցվել 321–րդ ռազմական հոսպիտալի բժիշկների նկատմամբ, ովքեր ոչ մի շեղում չեն նկատել Պերմյակովի մոտ, և ուղարկել են ծառայության»,–ասել է Կիսելյովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։