Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել Հունաստանի օգնության փաթեթը երկարաձգելուն
Գերմանական Բունդեսթագի պատգամավորներն այսօրվա քվեարկությանը հավանություն են տվել Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երկարաձգմանը։ Կողմ է քվեարկել 542 խորհրդարանական, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 13։
Ավելի վաղ պատգամավորներին ծրագիրն ընդունելու կոչով դիմել էր Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն։
«Խոսքը Հունաստանին լրացուցիչ միլիարդներ տրամադրելու մասին չէ և ոչ էլ իրենց վարկային ծրագրում փոփոխություններ կատարելու, – ասել է Շոյբլեն՝ ելույթ ունենալով պատգամավորների առջև։ – Խոսքը լրացուցիչ ժամանակ տրամադրելու մասին է արդյունավետ ավարտի համար»։
Հիշեցնենք՝ եվրախումբը փետրվարի 24-ին նախօրոք հավանություն է տվել օգնության ծրագրի երկարաձգմանը, որն ավարտվում է փետրվարի 28-ին։ Այդ ժամկետի սպառումից հետո նախատեսվում է, որ Հունաստանը եվրոպական գործընկերների հետ ֆինանսավորման նոր պայմանագիր կստորագրի։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։