Տնտեսական

27.02.2015 13:17


Հայաստանում գինու և կոնյակի արտահանման հերթական ճգնաժամն է

Հայաստանում գինու և կոնյակի արտահանման հերթական ճգնաժամն է

Հայաստանում տարեսկզբին գինու և կոնյակի արտահանման հերթական ճգնաժամն է նկատվում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Ըստ նրա՝ նման ճգնաժամեր եղել են նաև 1998–ին, 2008-2009թթ. և 2014թ. վերջին։

Հարությունյանը 2014–ին կոնյակի արտահանման անկումը բացատրել է ռուսական ռուբլու արժեզրկման միտումներով։ Ռուսաստանն, ըստ նրա, միշտ էլ եղել է հայկական գինու, կոնյակի արտահանման հիմնական երկիր։

«Ռուսական շուկան չունի ներմուծելու համար վճարելու ռեսուրս և, ցավոք, սկսում է նահանջել և հեղեղվում է ցածրարժեք խմիչքներով»,–ասել է բանախոսը՝ հավելելով, որ ռուսական շուկայում նկատվում է նաև կեղծ խմիչքների զանգվածային հոսք։

Հայաստանը ևս, նրա կարծիքով, կարող է խմիչքի որակի առումով իր տաս տարվա ձեռքբերումը կորցնել, քանի որ մրցունակ չէ այդ ոլորտում։

Նրա խոսքերով՝ թեև պաշտոնապես չի հայտարարվում, սակայն ըստ իրենց ներքին աղբյուրների՝ կոնյակի արտահանման ծավալների 25-27% անկում կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը